Վարակաբանություն
Գիտական օգտակար աշխատություն
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում, Կերալա,Հնդկաստան, 2009, 287 էջ:
“Bacterial Membranes. Ultrastructure, Bioelectrochemistry, Bioenergetics and Biophysics” (Editor Armen Trchounian), Research Signpost, Trivandrum, India, 2009, 287p.
Վերջերս Հնդկաստանում «Հետազոտական նշանասյուն» (Տրիվանդրում, Կերալա) հրատարակչությունում անգլերեն լույս ընծայվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԱՄՆ-ում և Եվրոպայում հրատարակվող մի շարք խոշոր առաջատար միջազգային հրատարակչությունների կողմից հրատարակվող ամսագրերի խմբագիր, խմբագրական խորհրդի անդամ Արմեն Թռչունյանի խմբագրությամբ ՙՄանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա՚ ծավալուն աշխատությունը, որում տեղ են գտել կենսաբանական թաղանթների ուսումնասիրությունների հիմնախնդիրներին վերաբերվող գիտական ակնարկները և սեփական հետազոտությունների արդյունքները: Գրքի հեղինակների թվում են մանէային ուսումնասիրությունների բնագավառի առաջատար գիտնականներ, ովքեր աշխատում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի տարբեր գիտահետազոտական հաստատություններում: Հեղինակներից է նաև պրոֆեսոր Ա.Թռչունյանի հետ համատեղ երկար տարիների հետազոտություններ վարած ԱՄՆ-ի առաջատար գիտնականներից Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Պ.Նակոմոտոն (մոլեկուլային ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի ամբիոն), Ա.Թռչունյանի աշակերտներից` Շվեդիայի Ումեյա համալսարանի մոլեկուլային կենսաբանության ամբիոնի աշխատակից Կ.Հակոբյանը և այլոք:
Գրքում ներկայացված են մանրէների բջջապատի, ցիտոպլազմատիկ և ներցիտոպլազմատիկ թաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների տարբեր յուրահատկություններն ու դրանց դերն ախտաբանական գործընթացներում, մանրէային թաղանթների ֆիզիկական հատկությունների, պրոտոնային հաղորդականության դերը բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունում, ինչպես նաև մանրէների պրոկարիոտիկ կենսաֆիզիկայի, մոլեկուլային և բջջային կենսաբանությունում: Գրքում մեծ տեղ է հատկացված պրոֆ.Ա.Թռչունյանի բազմամյա գիտական գործնեության ոլորտի` մանրէների մոտ կալիի իոնների տրանսպորտի հարցերին, օքսիդա-վերականգնողական պոտենցիալի դերը մանրէների նյութափոխանակության կարգավորման գործընթացներում: Մեծ հետաքրքություն են ներկայացնում նրա առաջադրված սկզբունքներն ու հիպոթեզները, որոնք հավանության են արժանացել աշխարհի տարբեր լաբորատորիաներում: Դրա ապացույցն է նրա վերջերս առաջարկված օքսիդա-վերականգնողական պոտենցիալների օգնությամբ մանրէների նյութափոխանակության կարգավորման տեսությունը, որը ներկայացնում է առանձնահատուկ հետաքրքրություն կիրառական մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառների համար: Աշխատության երկու գլուխները նվիրված են տարբեր մանրէների խառը խմորման ժամանակ ջրածնի արտադրման գործընթացին և դրա էներգետիկային: Պրոֆ.Ա.Թռչունյանը նշված աշխատանքների հիման վրա ԱՄՆ-ում ստացել է միջազգային գյուտերի արտոնագրեր:
Կապված մանրէների կարևոր դերի հետ ինչպես շրջակա միջավայրի կենսաոլորտում, այնպես էլ կենսատեխնոլոգիայում, բժշկության և անասնապահության մեջ մանրէային թաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները մեծ չափով պայմանավորվում են միկրոօրգանիզմների աճով և կենսագործնությամբ: Մանրէների ուլտրակառուցվածքի, էլեկտրաքիմիական, կենսաէներգետիկ և կենսաֆիզիկական յուրահատկությունների հանգամանալից ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում գտնել նոր ուղիներ մանրէների ֆունկցիաների կարգավորման և կենսատեխնոլոգիական գործընթացների ուղղորդման համար: Գիրքն արժեքավոր է նաև այն հանգամանքով, որը յուրաքանչյուր բաժին ամփոփվում է ընդհանրացումով և նշվում դեռևս չուսումնասիրված հարցերի շարունակական ուղիները:
Անկասկած «Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» գիրքը կհետաքրքրի միկրոօրգանիզմների ուլտրակառուցվածքային բջջաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաէներգետիկայի բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական աշխատողներին, ինչպես նաև այն օգտակար է կլինի ուսանողների, ասպիրանտների, ԲՈՒՀ-երում մանրէաբանություն և բժշկակենսաբանական այլ գիտություններ դասավանդողների համար:
Գրքում ամփոփված հայտնի մեխանիզմների և մոդելների հետ քննարկվում են նաև բոլորովին նոր տեղեկություններ ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև գունավոր նկարներ և սխեմաներ հարուստ և ընդարձակ մատենագիտական ցուցակ:
Այս աշխատությունն անկասկած կբարձրացնի Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների հեղինակությունը, իսկ հեղինակներին կբերի միջազգային արժանի ճանաչում:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն